Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». «Որ համբերեր, ամեն բան փոքր-ինչ այլ կլիներ». Սերժ Սարգսյանը եւ Քոչարյանը դժգոհ են Տարոն Մարգարյանից


  
դիտումներ: 696

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ում այս պահին քաղաքական որոշում չկա, թե ում սատարել Երեւանի քաղաքապետի ընտրություններում։ Քոչարյանական ճամբարում որոշումը միանշանակ է՝ սատարել ՀՅԴ թեկնածուին։ Ի դեպ, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը չեն թաքցնում իրենց դժգոհությունը Տարոն Մարգարյանի որոշումից՝ «չպետք է հրաժարական տար»։ Սերժ Սարգսյանն անձամբ է հորդորել Տարոնին՝ չանել այդ բանը։ «Որ համբերեր, ամեն բան փոքր-ինչ այլ կլիներ»,- ասել է նա։ Քոչարյանն էլ այն կարծիքին է, որ «Տարոնը նոր կրակի մեջ է գցել բոլորիս․ էս պահին քաղաքապետի ընտրություններ հեչ պետք չէին»։

Այնուհանդերձ, իր մոտ գնացող, հերթ կանգնող օլիգարխներին եւ նրանց «թաղային կոնտինգենտին» հրահանգվել է ՀՅԴ-ի թեկնածուի օգտին աշխատել, որպեսզի Դաշնակցությունն անպայման հաղթահարի անցողիկ շեմը, իսկ հետագայում, երբ քաղաքական «ռասկլադը» հանկարծ փոխվի, Երեւանի քաղաքապետի նոր ընտրություններ չանցկացվեն, ավագանու ներսից ընտրությունը կատարվի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: