Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի զինուժն ընդհանուր առմամբ կրակել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան


  
դիտումներ: 5200

Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի,

այլ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։ Անկախին փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաև մեծ՝ մինչև 12.7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։

Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Չինարի գյուղը, սեպտեմբերի 15-ին էլ Կոթի գյուղի ուղղությամբ է կրակոցներ արձակել, ինչի հետեւանքով վիրավորվել է Կոթիի 60-ամյա բնակիչը:

  • Ադրբեջանական կողմի կրակոցներից Կոթի գյուղի բնակիչ է վիրավորվել




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: