Հայերեն   English   Русский  

Միքայել Մինասյանի՝ հեղափոխությանը ակտիվ մասնակցած սանիկը «Իմ քայլի» թիմում է. Լենա Նազարյան


  
դիտումներ: 818

Երևանի քաղաքապետի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի բարեկամները Իմ քայլը դաշինքում ենհ տեղ գտել:

ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով այս հարցին «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նշեց, որ իրենց ցուցակում կա Միքայել Հասրաթյան, բայց նա կապ չունի Միքայել Մինասյանի քեռու տղայի հետ:

«Տիկին Զոհրաբյանը նաև նշեց մեկ անձի մասին, որը Զորի Բալայանի բարեկամն է: Մենք պատկերացում չունենք, թե ում մասին է խոսքը: Մյուսը Վիկտոր Մնացականյանն է՝ Միքայել Մինասյանի սանիկը: Ուզում եմ հատուկ նշել, որ նա շատ ակտիվ մասնակցել է հեղափոխության օրերին տեղի ունեցող ակցիաներին: Կան տեսանյութերը: Հայտնի ակցիայի՝ գորգերով ճանապարհ փակելը, որն Աբովյան փողոցում տեղի ունեցավ, հեղինակը նա էր»,- ասաց նա:

Լենա Նազարյանը հիշեցրեց, որ ապրիլի 17-ին Ծառուկյանի դաշինքը 9 պատգամավոր կողմ է եղել Սերժ Սարգսյանի վարչապետությանը. « Բացի դրանից, այդ կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի հետ: 2008 թվականի մարտին՝ Մարտի 1-ից 20 օր հետո, կոալիցիա են կազմել ՀՀԿ-ի հետ: Տիկին Զոհրաբյանը կողմ է եղել 2008 թվականի Մարտի 1-ին Երևանում արտակարգ դրություն մտցնելուն: ԲՀԿ-ն բազում տեսանելի և անտեսանելի կոալիցաների մեջ է եղել ՀՀԿ-ի հետ: Այս ամենից հետո իրենք մեզ մեղադրանքներ են ներկայացնում ՀՀԿ-ի հետ համագործակցելու հետ կապված»,- ասաց Նազարյանը

Նա հույս հայտնեց, որ Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե իրենց համար Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գոյություն չունեն, իսկապես արվում է վերջին անգամ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: