Հայերեն   English   Русский  

ՌԴ ՊՆ-ն Դոնբասում խոցված Boeing MH17-ի մասին «հույժ գաղտնի» գրիֆով տվյալներով է հայտնել


  
դիտումներ: 946

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` ՌԴ պաշտպանության նախարարությունը ճեպազրույցի ընթացքում «հույժ գաղտնի» գրիֆով տեղեկություններ է հայտնել Ուկրաինայի հարավ-արևելքում մալազիական Boeing MH17 օդանավը խոցած հրթիռի մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Ճեպազրույցը վարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը և գերատեսչության գլխավոր հրթիռա-հրետանային վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Պարշինը:

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ողբերգության վայրում հայտնաբերված բեկորներից հաջողվել է հստակեցնել հրթիռի համարը:

Հրթիռի գործարանային սերիական համարի և դրա արտադրության ամսաթվի մասին տեղեկություններ ստանալուց հետո ուսումնասիրվել է 1986 թվականին արտադրված 9M38 արտադրանքի հաշվառման գրանցամատյանը:

«Նշված գրանցամատյանը պարունակել և պարունակում է տեղեկություններ, որոնք պետական գաղտնիք են պարունակում և «հույժ գաղտնի» գրիֆ են կրում», - հայտարարել է Պարշինը:

Նախարարությունը պարզել է, որ «Բուկ» զենիթահրթիռային համալիրի համար նախատեսված 9М38 հրթռիը, որով կործանվել է Boeing 777-ը, 1986թ. դեկտեմբերին փոխանցվել է Խորհրդային Ուկրաինայի Տերնոպոլսկի մարզում տեղակայված զորամասերից մեկի զենիթահրթիռային ջոկատին: Այժմ այդ զորամասը շարունակում է գտնվել Ուկրաինայում: Նշվում է, որ առկա են հրթիռի վերաբերյալ համապատասխան արխիվային փաստաթղթեր, որոնք ՌԴ պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել է:

Հիշեցնենք, որ 2014թ. տեղի ունեցած ողբերգության հետևանքով 298 մարդ զոհվեց:

Միջազգային հետաքննությունը մեղադրում է Ռուսաստանին աղետի համար, սակայն Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: