Հայերեն   English   Русский  

Փհենյանում ավարտվել է ԿԺԴՀ և Հարավային Կորեայի առաջնորդների բանակցությունների առաջին փուլը


  
դիտումներ: 165

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժէ Ինը և ԿԺԴՀ-առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում անցկացրել են ուղիղ բանակցությունների առաջին փուլը: Գրում է Russian.rt.com-ը:

Հանդիպման արդյունքների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվել:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժէ Ինը և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը սեպտեմբերի 18-19 բանակցություններ կվարեն Փհենյանում, որոնց շրջանակներում կքննարկեն Կորեական թերակղզու միջուկային զինաթափման հարցը:

Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի առաջնորդներ Կիմ Չեն Ընը և Մուն Չժէ Ինը Փհենյանում գտնվող «Պեկխվավոն» նստավայր միևնույն ավտոմեքենայով են ուղևորվել:

Նշվել է, որ օդանավակայանում հարավային և Հյուսիսային Կորեաների առաջնորդները միմյանց ձեռք են սեղմել և գրկախառնվել:

Հարավային Կորեայի առաջնորդին Փհենյանի օդանավակայանում դիմավորման հանդիսավոր արարողությունը ղեկավարել է Կիմ Չեն Ընի քույրը` Կիմ Յո Չժոնը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: