Հայերեն   English   Русский  

«Շատ մեծ որս են կուլ տվել և մարսողական համակարգի խնդիրներ կունենան». «Yerevan today» կայքի գլխավոր խմբագիր


  
դիտումներ: 424

«Խմբագրությունում խուզարկությունն անցել է բազմաթիվ խախտումներով»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Yerevan Today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ լրատվամիջոցի վրա ճնշումը սկսվել է դեռևս խուզարկության նախօրեին: Կիրակի կեսգիշերից DDOS հարձակումներ են եղել կայքի վրա: Փորձ էր արվում նյութեր տեղադրել:

Սևակ Հակոբյանը նշեց, որ առավոտյան 8:30 աշխատանքի վայրում է եղել, որտեղ արդեն սպասում էին իրեն.«Խուզարկությունը սկսվել է առանց փաստաբանի ներկայության: Մի քանի րոպե անց եկավ փաստաբանը, բայց նրանք ներս չէին թողնում, ասելով՝ ուշացել է, հեռախոսազանգից հետո թույլատրեցին, որ փաստաբանը ներս մտնի: Հետաքրքիր է, որ անընդհատ զանգում էին և ինչ-որ մեկի ցուցումներով շարժվում:»,-ասաց նա:

Ըստ նրա՝ իրավապահներն իրենց մոտ եկել էին փնտրելու ոչ միայն ապացույցներ ձայնագրված գաղտնալսումը առաջինը տարածելու վերաբերյալ, այլև հենց ձայնագրությունը կատարելու հետ կապված:

Խուզարկել են ամեն ինչ. նյութեր, ռեզյումեներ, հայտարարություններ և այլն: Անգամ Սևակի Հակոբյանի անավարտ հոդվածը, որը վերաբերում էր ոստիկանությանը, ընթերցվել էր:

Հարցին, թե հակընդեմ հայցով դիմելու են դատարան, Սևակ Հակոբյանը պատասխանեց. «Շատ մեծ որս են կուլ տվել և մարսողական համակարգի խնդիրներ կունենան: Հայաստանում ազատ մտքի նկատմամբ ճնշում կա»:

հարցին, թե ինչու է թիրախավորվել հենց իրենց կայքը, Հակոբյանը կարծիք հայտնեց,որ իշխող ուժը հասարակությունը սև ու սպիտակի է բաժանել և իրենց, ըստ ամենայնի, հայտնվել են «հակահեղափոխական» խմբում:

Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրելYerevan Today կայքի խմբագրությունում: Ըստ պարզաբանման՝ քրեական գործի նախաքննության օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցության գաղտնալսման վերաբերյալ տեսնյութն առաջին անգամ տեղադրվել է «Yerevan.today» լրատվական կայքում և կարճ ժամանակ անց այն հեռացվել է կայքից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: