Հայերեն   English   Русский  

ՀՀ երեք նախագահները հրավիրվելու են մասնակցելու Անկախության տոնակատարությանը


  
դիտումներ: 679

ՀՀ երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հրավիրվելու են մասնակցելու Անկախության տոնակատարությանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այս մասին հայտնել է «Ազատության» հետ զրույցում:

Հայաստանի Հանրապետության Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, մայրաքաղաքում անցկացվելու են մի շարք միջոցառումներ: Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրն ամբողջ hանրապետությունն ունենալու է տոնական խորհրդին համապատասխան ձևավորում: Կազմակերպիչները, կառավարությունն արել են ամեն ինչ, որպեսզի այդ օրը վերածվի իրական տոնի ողջ Հայաստանի տարածքում: Միջոցառումների մեկնարկը տրվելու է Երևանի Հանրապետության հրապարակից՝ ժամը 12:00-ին: Միջոցառումների մեկնարկը տրվելու է կավճանկարչությամբ, որին կմասնակցի շուրջ 2 հազար աշակերտ: Ժամը 13:00-ից՝ կավճանկարչությունից անմիջապես հետո Հանրապետության հրապարակում գործելու է «Վերնիսաժ» խորագրով գեղանկարչության ցուցահանդեսը: Ժամը 13:00-ից սկսում են աշխատել նաև Հանրապետության հրապարակում տեղադրված երկու բեմերը, որոնք աշխատելու են մինչև 23:00-ն: Մանկական քաղաքը նույնպես լինելու է Հանրապետության հրապարակում, որը գործելու է շատրվանների դիմացի մայթի ամբողջ երկայնքով:Մայրաքաղաքում լինելու է փողային նվագախմբերի երթ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: