Հայերեն   English   Русский  

ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն


  
դիտումներ: 232

Հայաստանի պաշտպանության նախարարության 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն:

Անկախինայս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ստորաբաժանման կազմում անձնակազմի մարտական խնդիրներ կատարելու, զենքի ու մարտական տեխնիկայի հմուտ կիրառման, տարբեր մարտատեսակներում առաջադրանքների կատարման և խնդիրների լուծման, վճռական ու հմուտ գործողությունների ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակելու և մարտական պատրաստականությունը, զինծառայողների բարձր բարոյակամային, մարտական և հոգեբանական հատկություններն ստուգելու նպատակով սեպտեմբերի 17-ից 19-ը 4-րդ զորամիավորումում, գեներալ-մայոր Վ. Քոչարյանի հրամանատարությամբ, անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: