Հայերեն   English   Русский  

Բիլ Գեյթսը` Դոնալդ Թրամփի մասին


  
դիտումներ: 189

The Guardian պարբերականի փոխանցմամբ` Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին քաղաքականության ոլորտում լայնախոհ մարդ է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

Ընդ որում` Գեյթսն ընդգծել է, որ Թրամփը «մարդ է, ով հոգ է տանում այլ մարդկանց մասին»:

Նա նաև հավելել է, որ ամերիկացի առաջնորդը որոշակի խնդիրների լուծման նպատակով պատրաստ է նոր մոտեցումների:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բիլ Գեյթսն իր հարցազրույցների մեկի ընթացքում պատմել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն առաջարկել է դառնալ նախագահի՝ գիտության գծով խորհրդական, սակայն ինքը մերժել է վերջինիս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: