Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկի հետևանքով զոհերի թիվն աճել է


  
դիտումներ: 265

Ամերիկյան Հարավային Կարոլինա և Վիրջինիա նահանգներում «Ֆլորենս» փոթորկի հետևանքով, որը թուլացել է մինչև արևադարձային փոթորկի մակարդակի, զոհերի թիվը հասել է 32-ի: Գրում է Russian.rt.com-ը:

Տեղական իշխանությունների տվյալներով` զոհերի մեծ մասը գրանցվել է Հյուսիսային Կարոլինայում: Նահանգի իշխանությունները հրապարակել են 25 մահացածների անունները:

Նշվել է նաև, որ տորնադոյի պատճառով մեկ մարդ զոհվել է Ռիչմոնդի հարևանությամբ (Վիրջինիա) նահանգ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել «Ֆլորենս» փոթորկի հետևանքով 17 զոհերի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: