Հայերեն   English   Русский  

Մոտ օրերս Սերժ Սարգսյանին առանձնատուն կառաջարկենք, որը կլինի միակը եւ վերջնականը. Էդուարդ Աղաջանյան


  
դիտումներ: 213

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան խնդիրը հետևյալն է՝ մենք որպես առաջարկներ մի քանի տարբերակներ ենք ուղարկել 3-րդ նախագահի գրասենյակ, բայց բոլորը մերժվել են:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի գրասենյակի կողմից մատնանշվող խնդիրները կապված են անվտանգության հետ:

«Ըստ այդմ, մենք նրանցից ենք հայցել, որպեսզի տարբերակներ ուղարկեն մեզ: Առայժմ մեզ որևէ բան չի ուղարկվել, և հաշվի առնելով, թե ինչքան է ձգձգվում այս հարցը՝ հավանաբար, այն կունենա մոտավորապես հետևյալ լուծումը. մենք նախորդ նախագահների տրված գույքի համեմատ կընտրենք ամենահարմար և ամենաադեկվատ գույքը: Դա կառաջարկենք, և դա կլինի մեր միակ և վերջնական առաջարկն անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ»,- ասաց Աղաջանյանը՝ հավելելով, որ մոտ օրերս նման առաջարկով հանդես կգան:

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ վրչապետի պաշտոնից հրաժարական տալուց առաջ Սերժ Սարգսյանը հրաժարվել էր իրեն տրված կառավարական ամառանոցից:

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է զբաղվել 3-րդ նախագահին բնակարան տրամադրելու հարցով: Ասվել էր, որ խնդիրը կլուծվի մեկ ամսվա ընթացքում, սակայն մինչ օրս չի լուծվել: Այս պահին Սերժ Սարգսյանը դեռևս բնակվում է կառավարական ամառանոցում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: