Հայերեն   English   Русский  

Պետդեպարտամենտը` Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու հարցում ՌԴ-ի և Թուրքիայի ջանքերի մասին


  
դիտումներ: 345

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Վաշինգթոնը ողջունում է Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու հարցում Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք խրախուսում ենք այն փաստը, որ Թուրքիան և Ռուսաստանը քայլեր են ձեռնարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության և նրա դաշնակիցների կողմից Իդլիբում ռազմական հարձակումները կանխելու համար», - հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Ամերիկացի դիվանագետը հայտարարել է նաև, որ Միացյալ Նահանգները ողջունում է Սիրիայում բռնության նվազեցմանն ուղղված «ցանկացած անկեղծ ջանք»:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Իդլիբի շրջանում ապառազմականացված գոտի ստեղծելու հորցում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: