Հայերեն   English   Русский  

​Զարուհի Փոստանջյանի քարոզարշավը Արաբկիր վարչական շրջանում


  
դիտումներ: 365

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն անցկացրեց քարոզարշավ, որը սկսվեց Սուրբ Խաչ եկեղեցու մերձակա տարածքից, ժամը 12:00-ին:

Ավագանու թեկնածուներն ու կուսակցության համախոհները Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի առաջնորդությամբ և «Արդարություն և օրենք» կարգախոսի ներքո սկսեցին քայլարշավը: Այնուհետև լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ունեցած հարցազրույցում Զարուհի Փոստանջյանն այսօր ևս անդրադարձավ Երևանին ու երևանցիներին հուզող խնդիրներին՝ հանրային տրանսպորտի խցանումներ, խափանված վերելակներ, համատարած աղբակույտեր և այլն, ապա ներկայացրեց այդ և մնացած այլ խնդիրների հիմնարար լուծման ուղիները, որոնք տեղ են գտել կուսակցության նախընտրական Ծրագրում: Քաղաքապետի լիազորություններ ստանձնելիս՝ Զարուհի Փոստանջյանը արդարությամբ և օրենքով կհանգուցալուծի քաղաքամայր Երևանի հիմնահարցերի թնջուկը, և գործնական ու բեկումնային քայլերից հետո կունենանք ազգային ճարտարապետությամբ վերակառուցված քաղաք, հարթակներ՝ և՛ տեղական, և՛ միջազգային հայկական մշակույթը ներկայացնելու, հանրակրթական որակյալ ծրագրեր, որոնց միջոցով կխթանվի հայրենաճանաչողությունը, լայնածավալ ու ոռոգվող կանաչ տարածքներ և այլն:

Քարոզարշավի ընթացքում Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին մտերմիկ զրույց ունեցավ քաղաքացիների հետ, ովքեր ներկայացրեցին իրենց հուզող հարցերը: «Երկիր Ծիրանի»-ի նախագահը սիրով լսեց նրանց, պատասխանեց, ապա իր պատրաստակամությունն ու աջակցությունը հայտնեց՝ լուծելու բարձրացված հարցերը: Սա ևս վկայում է համաքաղաքացիների շրջանում նրա հանդեպ ունեցած հարգանքի և վստահության մասին:

(Տես՝ https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/2122442054488647/?hc_ref=ARTGKqCC5TRIZmYfCjiBdDWjU_DKlWlzwLgxfCfjEDynkxoto0_is5uqPci3FZndtwg&__xts__[0]=68.ARAELLhzaE-voUD0No6WSPsuKXaSDkUKKmgpWBlKiUjEUnsg9BMXT7SKJgfDloQPak4U-5srsJYBou1b3q4C37mpWf5fFAS3w0DjqdhGrzC6lcHTrIwu0_jB44ubKBWJl9_AjbXNS8Y3Ca6O5WTc75fa5bAGWEo9igAtyGHtXWX2LDHNBqJK7g&__tn__=lC-R

https://www.facebook.com/yerkir.tsirani.90/videos/304018307081157/):

Քարոզարշավի ընթացքում բաժանվեցին թռուցիկներ՝ ծրագրային դրույթների մասին: Դրույթներ, որոնք անվերապահորեն կյանքի կկոչվեն, և երևանցին ի վերջո կազատվի կոռումպացված, մայրաքաղաքը աղտեղության վերածած, գարշ իրողություններից:

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը մաքուր ձեռքերով, հանգիստ խղճով և կուտակված գիտելիքներով գալիս է ծառայելու քաղաքամայր Երևանին և երևանցիներին՝ որպես սկզբունքներ հռչակելով ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՐԵՆՔԸ:

«ԵրկիրԾիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

18 սեպտեմբերի 2018

Երևան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: