Հայերեն   English   Русский  

Պուտինը Ил-20-ի կործանումից հետո պատասխան գործողությունների մասին


  
դիտումներ: 1776

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում մեկնաբանել է Սիրիայում ռուսական Ил-20 ինքնաթիռի կործանման շուրջ ստեղծված իրավիճակը: Գրում է Russian.rt.com-ը:

«Երբ մարդիկ մահանում են, հատկապես նման ողբերգական հանգամանքներում, դա միշտ դժբախտություն է: Դժբախտություն է բոլորիս, երկրի, մեր զոհված ընկերների հարազատների համար», - ասել է ՌԴ նախագահը:

Այդ կապակցությամբ Պուտինը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին:

Նա նաև ընդգծել է, որ միջադեպի հետ կապված Մոսկվայի դիրքորոշումը շարադրված է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը լիովին համաձայնեցված է իր հետ:

«Ինչ վերաբերում է պատասխան գործողություններին, ապա դրանք նախևառաջ պետք է ուղղված լինեն Սիրիայի Արաբական Հանրապետությունում մեր զինվորականների, մեր օբյեկտների լրացուցիչ անվտանգության ապահովմանը: Եվ դրանք կլինեն այնպիսի քայլեր, որոնք բոլորը կնկատեն», - հայտարարել է Պուտինը:

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ Սիրիայի ափերի մոտ ռուսական Ил-20 ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը կրում են Դամասկոսը, Իրանը և «Հիզբոլա» շարժումը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելական օդաչուները, թաքնվելով ռուսական ինքնաթիռի ետևում, Ил-20-ը Սիրիայի հակաօդային պաշտպանության հարվածի տակ են դրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: