Հայերեն   English   Русский  

Կիմ Չեն Ընը` տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում Թրամփի հետ գագաթնաժողովի դերի մասին


  
դիտումներ: 391

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ հունիս ամսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովն ամրապնդել է տարածաշրջանային անվտանգությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը, համապատասխան հայտարարությամբ Կիմ Չեն Ընը հանդես է եկել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժէ Ինի հետ հանդիպման ժամանակ:

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հանդիպման նախապատրաստմանը միջնորդության համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փհենյանում ավարտվել է Հյուիսային և Հարավային Կորեաների առաջնորդներ Կիմ Չեն Ընի և Մուն Չժէ Ընի մասնակցությամբ բանակցությունների առաջին փուլը:

Բանակցությունների երկրորդ փուլը պլանավորված է սեպտեմբերի 19-ին: Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն թերակղզու միջուկային զինաթափման խնդիրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: