Հայերեն   English   Русский  

Չարենցավանում 16-ամյա տղան դանակի հարված է ստացել կրծքավանդակի ձախ կողմում


  
դիտումներ: 381

Սեպտեմբերի 16-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին «Չարենցավան» Բ/Կ-ից հաղորդում ստացվեց,

որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք՝ արնահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 16-ամյա Արսեն Գ․-ն։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկաններին հաջողվել է պարզել, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 3-րդ թաղամասում Արսեն Գ․-ն վիճել է 16-ամյա Սամվել Մ․-ի հետ։ Այդ ընթացքում Սամվել Մ․-ն դանակով հարվածել է Արսեն Գ-ին:

Բացատրական աշխատանքների արդյունքում, սեպտեմբերի 17-ին, ժամը 10.30-ին Սամվել Մ․-ն ներկայացել է ոստիկանության Չարենցավանի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: