Հայերեն   English   Русский  

Էլոն Մասքը բացահայտել է «Moon Loop» տիեզերական ճամփորդության առաջին զբոսաշրջիկին


  
դիտումներ: 122

Զբոսաշրջիկը գնալու է Լուսին:

42-ամյա Ճապոնացի միլիարդատեր և օնլայն նորաձևության մագնատ Յուսակու Մաեզավան, ընտրել է ուղևորությունը դեպի Լուսին:

Ճամփորդությունը նախատեսվում է 2023 թվականին, որը և կլինի 1972 թվականից ի վեր առաջին լուսնային ճամփորդությունը:

Ամեն բան կախված է տիեզերանավից, որը դեռևս կառուցված չէ, և Մասքը նշում է որ թռիչքը իհարկե հարյուր տոկոսով հստակեցված չէ:

Ճապոնացին հույս ունի դառնալ աշխարհում առաջին լուսնային տուրիստը:

Այս մասին հայտարարություն է արվել երեքշաբթի օրը SpaceX- ի՝ Կալիֆորնիա նահանգի Հոֆթորն քաղաքի գլխամասային գրասենյակում:

Ավելի վաղ Twitter- ում պարոն Մասքը արդեն ակնարկել էր, որ ուղեւորը կլինի Ճապոնիայից:

Իսկ երկուշաբթի օրը Յուսակու Մաեզավան կներկայացնի աշխարհի վեց արվեստագետներին, ովքեր կուղեկցեն իրեն ուղեւորության ժամանակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: