Հայերեն   English   Русский  

Պենտագոնում ՌԴ-ին և Չինաստանին ԱՄՆ-ի կիբերանվտանգության համար սպառնալիք են համարում


  
դիտումներ: 166

Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության կիբեռանվտանգության նոր ռազմավարության համաձայն Ռուսաստանին և ՉԺՀ-ին որպես ԱՄՆ-ի համար հիմնական կիբեր սպառնալիքներ է դիտարկում: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը` մեջբերելով համապատասխան փաստաթղթից հատվածներ:

Նշվում է, որ Վաշինգթոնը բախվում է «անմիջական և անընդունելի ռիսկի»` «չարամիտ կիբերանվտանգության» տեսքով:

Փաստաթղթի տեքստի համաձայն` Միացյալ Նահանգները «ներգրավված է Չինաստանի և Ռուսաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական մրցակցության մեջ»:

Հեռուստաալիքի տվյալներով` Իրանը և ԿԺԴՀ-ն ևս ընդգրկվել են այն երկրների ցանկում, որոնք «վնաս են հասցնում ԱՄՆ քաղաքացիներին և սպառնում ԱՄՆ շահերին»:

Երրորդ երկրներից բխող այդ ենթադրյալ ռիսկի առնչությամբ գերատեսչությունում մտադիր են համապատասխան միջոցներ ձեռնարկել երկրի կիբերանվտանգության ապահովման համար:

Ապրիլին Պետդեպարտամենտում հայտարարել էին, որ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան «անկայունության ուժեր են» հանդիսանում, իսկ այդ երկրներում մարդու իրավունքների խախտումները գլոբալ սպառնալիք են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: