Հայերեն   English   Русский  

Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունը


  
դիտումներ: 178

The Hill պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը կոչ է արել «հումորով վերաբերվել» լրատվամիջոցներում տարածված իր հրաժարականի մասին տեղեկություններին: Գրում է Russian.rt.com-ը:

Մետիսը լրագրողներին խորհուրդ է տվել «այդ ասեկոսեները լուրջ չընդունել»:

«Դրանց հումորով վերաբերվեք», - հավելել է նա:

Նա նաև հայտարարել է, որ իր հրաժարականի մասին լուրերը բազմիցս են հայտնվել լրատվամիջոցներում:

Ավելի վաղ The New York Times պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարաձայնությունների պատճառով դիտարկում է ընտրություններից հետո Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի պաշտոնանկության հարցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: