Հայերեն   English   Русский  

​Ադամաթուզով կարկանդակ


  
դիտումներ: 5068

Բաղադրությունը

250 գ ալյուր

100 մլ կաթ

120 գ շաքարավազ

70 գ կարագ

2 հատ ադամաթուզ

2 ճ. գդալ շոկոլադի քերուկ

10 գ փխրեցուցիչ

1 ճ գդալ շաքարափոշի

Պատրաստումը

Ադամաթուզը մաքրել ու շաքարավազի հետ թասի մեջ տրորել, ավելացնել փափկած կարագն ու տրորել, ապա խառնել սենյակային ջերմաստիճանի կաթը: Ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը և խառնել այնքան, որ կարկանդակի հիմք ստացվի, ապա հարել 2 րոպե: Խմորի մեջ շոկոլադի քերուկը լցնել ու կրկին հարել, ապա 20-22 սմ տրամագծով կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, խմորը լցնել մեջը, թխել 40 րոպե 180 աստիճան տաքության պայմաններում:

Հովացած կարկանդակի վրա շաքարափոշի ցանել:

Անուշ լինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: