Հայերեն   English   Русский  

«Բարևեք լուրեր գրողին»․ Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի մասին


  
դիտումներ: 295

Կառավարության նիստից հետո ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Հարց ուղղվեց նրա հնարավոր հրաժարականի մասին, ինչի մասին վերջերս գրում են լրատվամիջոցները.

«Ես դա արդեն մեկնաբանել եմ: Բարևեք լուրեր գրողին... Եթե ուշադիր հետևեք, կնկատեք, թե որքան շատ են ֆեյք լուրերը», -ասաց Արայիկ Հարությունյանը:

Դիտարկմանը, որ շատերի կարծիքով նա չի արդարացնում սպասումները, ԿԳ նախարարն ասաց.«Կարծում եմ՝ սա այն ոլորտն է, որտեղ արդյունքները երևում են 1-2 տարի հետ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: