Հայերեն   English   Русский  

Մալխազ Ամոյանը տոնեց բացահայտ առավելությամբ հաղթանակ


  
դիտումներ: 306

Հայաստանի մարզասերներին արդեն հայտնի է, որ Սլովակիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, 67 կգ քաշայինների պայքարում, հինգ անընդմեջ հաղթանակ տարավ երևանցի Մալխազ Ամոյանը և արժանիորեն գրավեց առաջին տեղը: Նրա մասնակցությամբ բոլոր գոտեմարտերն ուշագրավ էին: Նշենք ուզբեկստանցի Մահմուդ Բախշիլոևի հետ կայացած վճռական հանդիպումը: Դրա վերջակետը դրվեց հենց առաջին մրցակեսում,քանզի բացահայտ էր 19-ամյա մեր պատվիրակի առավելությունը:

Մեր ըմբիշը տարատեսակ հնարքներ կիրառելով հատեց ութ միավորի սահմանը և մրցավարի սուլիչը ազդարարեց Մալխազի հաղթանակը: Շատ հնարքներ, ըստ էության, նա սովորել է հորեղբորից` աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի բազմակի մրցանակակիր Ռոման Ամոյանից

Վաստակավոր մարզիչ Համլետ Հովհաննիսյանի սանը չափազանց համեստ, ավագներին հարգող,ընկերասեր, բարի երիտասարդ է: Մասնագետներն ասում են, որ նրա հաջողությունները շարունակական կլինեն, որովհետև հարուստ է նորընծա չեմպիոնի տեխնիկական հնարքների զինանոցը:

Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականի հաշվին գրանցվեց մեկ ոսկե, երկու արծաթե մեդալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: