Հայերեն   English   Русский  

Պուտինը պատմել է կանանց հանդեպ հատուկ վերաբերմունքի մասին


  
դիտումներ: 280

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կանանց եվրասիական ֆորումի շրջանակներում պատմել է երկրում կանանց նկատմամբ ունեցած հատուկ վերաբերմունքի մասին: Գրում է Gazeta.ru-ն:

«Հատուկ ուշադրություն է հատկացվում մայրության և մանկության պաշտպանությանը, Ռուսաստանում կանանց աջակցությանը: Եվ մեր երկրում կանանց հանդեպ վերաբերմունքը, չեմ վախենա դա ասել, առանձնահատուկ է: Հուզիչ, անկեղծ», - ասել է Պուտինը:

Նրա խոսքերով` անհրաժեշտ է լուծել ինչպես գենդերային անհավասարության խնդիրը, այնպես էլ պահպանել ընտանիքի և մայրության ավանդական արժեքները:

Պետության ղեկավարի խոսքերով` անհրաժեշտ է, որպեսզի կինն իրեն ինքնուրույն և անկախ զգա, որպեսզի սոցիալական և իրավական պաշտպանության երաշխիքները արդյունավետ կերպով գործեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: