Հայերեն   English   Русский  

Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թ-ը


  
դիտումներ: 214

Գործադիրը հավանություն է տվել «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Ներկայացված առաջարկվող փոփոխությունների նպատակը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգելն է՝ 2019թ.-ի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2020 թ. հունվարի 1-ը:

Փոփոխությունը հնարավորություն կտա մինչև կենսաչափական անձնագրերի համակարգի նոր մատակարար ընկերության կողմից լիարժեք շահագործումը իրականացնելն ապահովել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: