Հայերեն   English   Русский  

Մարին Լե Պենին հոգեբուժական փորձաքննություն են նշանակել


  
դիտումներ: 379

Ֆրանսիայում Նանտերի դատարանը ֆրանսիական «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի համար հոգեբուժական փորձաքննության անցկացում է պահանջել թվիթերում քաղաքական գործչի կատարած գրառման պատճառով: Գրում է Gazeta.ru-ն:

Խոսքը 2015թ. դեկտեմբերի 16-ին արված գրառման մասին է, որը պարունակում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման իրականացրած մահապատիժների լուսանկարներ:

«ԻՊ-ի սարսափները թվիթերում դատապարտելու համար արդարադատությունն ինձ հոգեբուժական հետազոտություն է նշանակել: Որքա՞ն հեռու են նրանք գնալուն», - գրել է Լե Պենը թվիթերյան իր միկրոբլոգում:

Որոշման համաձայն, որը Լե Պենը հրապարակել է իր միկրոբլոգում, հետազոտությունը պետք է որոշի, թե արդյոք հրապարակման վրա ազդել է նրա մտավոր կամ նյարդահոգեբանական խանգարումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: