Ил-20-ի ողբերգությունը իսրայելական կողմից պարզաբանում է պահանջում. ՌԴ ԱԳՆ
«Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ողբերգությունը լրացուցիչ հետաքննություն և պարզաբանումներ է պահանջում իսրայելական կողմից: Ես վստահ եմ, որ դրանք մոտ ապագայում կլինեն», - հայտարարել է Զախարովան:
Նա նաև կարծում է, որ իսրայելցի օդաչուներն իրեն ոչ պրոֆեսիոնալ են դրսևորել:
«Ամոթ է թաքնվել նրանց թիկունքում, ովքեր ապահովում են նաև ձեր անվտանգությունը, և պարտականությունները կատարելիս, չեն կարող շեղվել գնդակից, որն իրենց հասցեագրված չէ», - հավելացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, դեպքը տեղի է ունեցել պայմանավորված այն հանգամանքով, որ իսրայելական ռազմաօդային ուժերի օդաչուները թաքնվել են Ил-20-ի ետևում, ռուսական օդանավը սիրիական ՀՕՊ համակարգերի հարվածի տակ դնելով: