Հայերեն   English   Русский  

Հանդիսավոր արարողություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում


  
դիտումներ: 305

Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ վարչական համալիրի վերանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր։

Շնորհավորելով ներկաներին մարզադահլիճի վերաբացման կապակցությամբ՝ Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել «Սթրոյ սիթի» ընկերությանը` վերանորոգման աշխատանքներին ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ընկերության տնօրեն Սահակ Սարգսյանին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարության հուշամեդալով և շնորհակալագրով։

ՀՀ պաշտպանության նախարարը և մյուս ելույթ ունեցողները հույս են հայտնել, որ մարզադահլիճը ոչ միայն կծառայի իր հիմնական նպատակին, այլև նոր խթան կհանդիսանա մարզիկ զինծառայողների նոր հաջողությունների և նվաճումների համար։

Միջոցառումը եզրափակվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների թիմերի միջև բասկետբոլի ընկերական մրցաշարի անցկացմամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: