Հայերեն   English   Русский  

Զարուհի Փոստանջյանի քարոզչություն անցկացրեց Կենտրոն վարչական շրջանում


  
դիտումներ: 511

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը շրջեց Կենտրոն վարչական շրջանում:

(Տես՝ https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/2125531374179715/):

Երևանի քաղաքապետի թեկնածուն նախ պատասխանեց լրագրողների հարցերին, որից հետո սկսեց քայլերթը համայնքի փողոցներով, և ինչպես նախորդող օրերին՝ քաղաքացիներն այսօր ևս ջերմությամբ էին ողջունում Զարուհի Փոստանջյանին: Ավագանու թեկնածուներն ու քարոզչական խմբի անդամները քաղաքացիներին բաժանեցին թռուցիներ, ծանոթացրեցին կուսակցության նախընտրական Ծրագրի հիմնադրույթներին, որոնց իրականացումը հիմնովին կլուծի Երևանի բազում խնդիրները և ամբողջապես կարդարացնի երևանցիների սպասումները:

Երևանի քաղաքապետի թեկնածուն երեկոյան եղավ նաև մետրոպոլիտենի Երիտասարդական, Հանրապետության հրապարակ և Մարշալ Բաղրամյան կայարաններում, ուղևորների հետ ունեցավ անմիջական և անկեղծ շփումներ:

(Տես՝ https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/2125686280830891/?hc_ref=ARSKQb4rjaTAzh61YOwViqby5uddoTeIHT2YTTKPyBa8l4TUJDLLU_NrYhd-lyoRZDQ&__xts__[0]=68.ARBnIVi6KOFN2NzZHOh5b7Z-Twanfdp2wkpt4xD0YRuQ2NiLqwTRahyupasjYVaH4I8yP5La2MnRxbRlvv5bxaxhLfhxkqTUBFRCn5WPzSpLK_doEgZg1qU4C0cM8_dWPSLtyWWkqCzetvMRhTxeIcPOriUgz2uau5Y6Jf6mcuyxcLpGby9RVQ&__tn__=lC-R):

Մայրաքաղաքի բնակիչները, ինչպես ցույց տվեց քարոզարշավի ողջ ընթացքը, ցանկանում են Երևանի կառավարումը վստահել սկզբունքային, խիզախ, մաքուր խղճով և ձեռքերով, հմուտ և գործնական Զարուհի Փոստանջյանին, ով իր քաղաքացիական և քաղաքական ճանապարհն անցնում է բացառապես ԱՐԴԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ:

Ժամը 18:00-ին Զարուհի Փոստանջյանը ներկա գտնվեց Ազգային ժողովի հիմնադրման 100-ամյա տարեդարձին, որը տեղի ունեցավ Ազգային ժողովի բակում: Զարուհի Փոստանջյանն ուղիղ եթերով նկարահանելով միջոցառումը՝ ընդգծեց, որ Ազգային ժողովը չունի ներկայացուցիչներ Արցախից, չի ձևավորվել համայն հայության քվեով, և անհրաժետ է, որ խորհրդարանի արտահերթ ընտրություններին մասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցները:

(Տես՝ https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/2125653584167494/?hc_ref=ARTmo7Dj_GAlIME3NHspEWwI95YKUxsPw8nUEvx_N__DthUILUHTeZjbW6AU1ZYl8J0&__xts__[0]=68.ARAiLziDdh1ZNQBm_8U43RmZz6j3xv-ZYxh76r2fwnyyVWMuvpY42l3VlQfxhJN4fvQdMwiOtzLOz65RqAJxSnoaiexRT0qx8PAOF9aaHLHyu9s-Zdu9ewjTPAmm0zGse0F7X8ulPpejFCwDHuHSzxgMHENGh0keD3Gp9loehOLar7hZL27uPw&__tn__=lC-R):

Վաղը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի օրը, որին նաև համընկել է Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրը, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը Եռաբլուր պանթեոնում հանդես կգա Ուղերձով, որը կսկսվի առավոտյան 10:00-ին:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

20 սեպտեմբերի 2018

Երևան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: