Հայերեն   English   Русский  

Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց


  
դիտումներ: 430

Երեք քաղաքացու առեւանգման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) խափանման միջոցը փոխվել է, նա ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը:

«Առաջին ատյանի դատարանն այսօր բավարարել է խափանման միջոցը փոխելու մեր ներկայացրած միջնորդությունը եւ Արթուր Ասատրյանին ազատ է արձակել 50 միլիոն դրամ գիավի կիրառմամբ: Հաշվի առնելով, որ կալանքի հիմքեր չկան, իհարկե, մեր կարծիքով շատ մեծ է գրավի չափը»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ գրավը վճարել են Արթուր Ասատրյանի բարեկամներն ու մտերիմները:

Նշենք, որ Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նա կալանավորված էր հունիսի 19-ից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: