Հայերեն   English   Русский  

Մերկելը հրապարակայնորեն վիրավորել է Մեյին


  
դիտումներ: 488

Daily Express պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակայնորեն վիրավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ հրաժարվելով նրան ձեռքը սեղմել: Գրում է Gazeta.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 20-ին, Զալցբուրգում ԵՄ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում: Պարբերականը նշում է, որ Մեյը կանգնած է եղել եվրոպական մի շարք առաջնորդների կողքին, երբ նրանց մոտեցել է Մերկելը: Վարչապետը ժպտացել է և թեքվել Մերկելի կողմը, սակայն վերջինս անտեսել է նրան և մոտեցել Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին:

BBC- ի քաղաքական խմբագիր Նիք Ուոթի խոսքերով՝ ավելի վաղ անձնական զրույցի ժամանակ Մերկելը վարչապետին հայտարարել է, որ Բրիտանիան պետք է «մի փոքր համբերի» Բրեքսիթի շուրջ բանակցություններում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեյը պլանավորում է մինչեւ նոյեմբեր հետաձգել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բանակցությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: