Հայերեն   English   Русский  

Ադրբեջանը խախտել է իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի իրավունքները. ՄԻԵԴ


  
դիտումներ: 228

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սեպտեմբերի 20-ին հրապարակել է ադրբեջանցի հայտնի փաստաբան և իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի գործով իր որոշումը:

Համաձայն ՄԻԵԴ-ի պաշտոնական հաղորդագրության՝ դատարանը ճանաչել է նրա իրավունքների խախտումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5.1-ին, 5.4-րդ (ազատության և անձեռնմխելիության իրավունք) և 18-րդ (իրավունքների սահմանափակման սահմաններ) հոդվածներով: Ստրասբուրգի դատարանի որոշման համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը պետք է նյութական վնասի համար դիմումատուին փոխհատուցի 20 հազար եվրո և վճարի ևս 6150 եվրո դատական ծախսերը փակելու համար:

Այսպիսով՝ դատարանը ոչ իրավահավասար է ճանաչել 2014 թ-ի օգոստոսին իրավապաշտպանի ձերբակալությունը՝ վճռելով, որ Ալիևի քրեական հետապնդումը նրան լռեցնելու, Ադրբեջանի քաղաքացիների՝ երկրի կառավարության կողմից խախտված իրավունքները պաշտպանելու համար պատժելու նպատակ է հետապնդել:

ՄԻԵԴ-ը նշել է նաև, որ Իլթիգամ Ալիևը Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդումների է ենթարկվում նաև ազատ արձակվելուց հետո: 2016 թ-ի հունիսին Եվրոպայի խորհրդի կոնֆերանսին Ադրբեջանի կառավարությանը քննադատելուց և հայրենիք վերադառնալուց հետո նրան արգերլվել է հեռանալ երկրից: Ալիևը չի կարող որևէ պատճառով, նույնիսկ՝ առողջական, լքել Ադրբեջանը: ՄԻԵԴ-ի վճռում ընդգծված է, որ վերջին տարիներին Ադրբեջանը լքելու արգելքը դարձել է իրավապաշտպաններին, անկախ լրագրողներին և ակտիվիստներին հետապնդելու ստանդարտ գործիք:

Իտիգամ Ալիևի՝ որպես փաստաբանի գործունեության դեմ քրեական գործը հարուցվել է 2014 թ. մայիսին Ադրբեջանի Գլխավոր դատախազության կողմից: Նույն տարվա օգոստոսին Ալիևը ձերբակալվել և մեղադրվել է անօրինական ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու և իշխանության չարաշահման մեջ: 2015 թ. ապրիլին նա դատապարտվել է յոթ ու կես տարվա ազատազրկման: 2016 թ-ի մարտի 28-ին Ադրբեջանի Գերագույն դատարանը 5 տարվա փորձաշրջանով Ինթիգամ Ալիևին ազատ արձակելու որոշում է կայացրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: