Հայերեն   English   Русский  

«Ուզում եմ զորակցությունս հայտնել Նաիրա Զոհրաբյանին». Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 493

«Ցանկացած ժողովրդավարական երկրում քարոզչության ժամանակ կրքեր են բորբոքվում, բանավեճեր են լինում, կարևորն այն է, որ մենք բոլորս օրինականության սահմաններում ենք մնացել»:

Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրան հայտնի է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն մտահոգություններ է արտահայտել համացանցում իր հասցեին հնչած արտահայտությունների և վիրավորանքների կապակցությամբ:

Վարչապետի խոսքով՝ անթույլատրելի է, որ ընդհանրապես ՀՀ որևէ քաղաքացի որևէ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով.« Իհարկե, լինում է, որ նյարդերը տեղի են տալիս, դա էլ երբեմն կարելի է հասկանալ, բայց, ընդհանուր առմամբ, պետք է ամեն ինչ անենք փոխադարձ հարգանքի մթնոլորտը պահպանելու համար: Այս պահին ուզում եմ զորակցությունս հայտնել Նաիրա Զոհրաբյանին»,- վարչապետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: