Հայերեն   English   Русский  

Վիետնամի նախագահը մահացել է խորհրդավոր անբուժելի վիրուսից


  
դիտումներ: 315

VnExpress պարբերականի փոխանցմամբ՝ Վիետնամի հատուկ բժշկական վարչության ղեկավար Նգուեն Կուոկ Չիեուն հայտարարել է, որ երկրի նախագահ Չան Դայ Կուանգը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է ունեցել: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ այդ վիրուսի դեմ պայքարող դեղամիջոց գոյություն չունի:

Նշվում է, որ երկրի նախագահը հիվանդացել է 2017թ. հուլիսին և բուժման նպատակով վեց անգամ Ճապոնիա մեկնել:

«Ճապոնիայից փորձագետներն ու բժիշկները բուժել են նախագահին մոտ մեկ տարի, բայց չկա դեղամիջոց, որը լիովին կբուժի հիվանդությունը, այն կարող էր միայն դանդաղեցնել այն», - հայտարարել է Կուոկ Չիեուն:

Չան Դայ Կուանգը 61 տարեկան հասակում ծանր հիվանդությունից մահացել է սեպտեմբերի 21-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: