Հայերեն   English   Русский  

2017 թ-ին Ադրբեջանում կանխվել է 4 ահաբեկչական հարձակում. ԱՄՆ պետդեպարտամենտ


  
դիտումներ: 351

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հրապարակել է աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ իր ամենամյա զեկույցը, համաձայն որի՝ 2017 թ-ին Ադրբեջանը եղել է Միացյալ Նահանգների՝ ահաբեկչության դեմ պայքարում ուժեղ գործընկեր:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը, ըստ զեկույցի՝ Ադրբեջանի կառավարությունն ակտիվ գործել է ինչպես իր երկրի տարածքում, այնպել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքների հայտմաբերման և ոչնչացման ուղղությամբ: Զեկույցում նշված է, որ Ադրբեջանի իրավապահ մարմիններն աշխատանքներ են տարել ահաբեկչական հարձակումների տեղեկացման, կասկածյալների հայտնաբերման և ձերբակալման, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումներին միացած և Ադրբեջանի սահմանից դուրս կռված ադրբեջանցիների վերադարձման ուղղությամբ:

Փաստաթղթում մշված է, որ 2017 թ-ին Ադրբեջանում կանխվել է առնվազն չորս պոտենցիալ ահաբեկչական հարձակում: Դրանք հետևյալն են. 2017 թ-ի հունվարի 27-ին սպանվել է «կրոնական ծայրահեղական» Ջեյհուն Օջագովը, փետրվարի 1-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից անցկացված գործողության ընթացքում սպանվել է 4 մարդ, ովքեր, ենթադրաբար, ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր են ունեցել, օգոստոսի 29-ին սպանվել է ահաբեկչության մեջ կասկածվող Յաշար Ջավադովը, հոկտեմբերի 27-ին ձերբակալվել են Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններին մասնակցելու մեջ կասկածվող 4 անձինք՝ Հասրաթ Ալիևը, Էմիլ Նուրուլլաևը, Էլշադ Դադաշովը և Զաուր Էյնալովը:

Զեկույցումնշվածէ, որ 2017 թ. աշխարհումահաբեկչականհարձակումներիթիվըկրճատվելէ 23 տոկոսով, ահաբեկչականհարձակումներիհետևանքովզոհերիընդհանուրթիվը՝ 27 տոկոսով: ՍաբացատրվումէԻրաքումահաբեկչականհարձակումներիզոհերիքանակիկտրուկկրճատմամբ:

ԱնցյալտարիՊետդեպարտամենտը որպես ահաբեկչականգործունեությանկենտրոնանվանել է հինգ երկրների` Աֆղանստան, Իրաք, Հնդկաստան, ՊակիստանևՖիլիպիններ: ԱհաբեկչականհարձակումներիցամենաշատըտուժելէԱֆղանստանը, որտեղզոհվելէշուրջ 5 հազարմարդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: