Հայերեն   English   Русский  

Թրամփը ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածություն է առաջադրել


  
դիտումներ: 519

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնի համար նոր թեկնածություն է առաջադրել։

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թեկնածուն Լինն Թրեյսին է, որը ներկայում զբաղեցնում է պետդեպարտամենտի Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը, իսկ նախկինում ՌԴ-ում փոխդեսպան է եղել։

Նշանակումը դեռևս պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից։

Ներկայում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Ռիչարդ Միլսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: