Հայերեն   English   Русский  

Մշակույթի նախարարությունը համալիրը հանձնել է եկեղեցու՞ն


  
դիտումներ: 412

Քարաթափվում է Մարմաշենի վանական համալիրը:

Օգոստոսից սկսած քարերը սկսել են ինտենսիվ թափվել, խնդրի մասին բարձրաձայնում է տեղի քահանան: Նշում է՝ եկեղեցին այստեղ քարը քարի վրա դնելու իրավունք չունի, քանի որ համալիրը գտնվում է մշակույթի նախարարության բալանսում: Նախարարությունից, սակայն հակադարձում են. ''ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի Մարմաշենի վանական համալիրը ՀՀ կառավարության 2001 թվականի N 616 որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործմամբ հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն: Համաձայն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի, օգտագործվող հուշարձանի պահպանությունը եւ անվթարության ապահովումը պարտավոր է իրականացնել օգտագործողը, այսինքն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը'':

Քահանան զարմացել այս պատասխանը լսելով, քանի որ նախարարությունը մի քանի անգամ բողոքի նոտա է հղել, տուգանքներ սահմանել, ինչի մասին Շիրակի թեմի առաջնորդը մշտապես բարձրաձայնել է:
Նախարարությունը դեմ է եղել, երբ խոնավությունից ավերվող վանքում որոշակի շինարարական աշխատանքներ են կատարվել՝ պոկված քարերն ամրացնելիս, ցանկացել են լուսավորություն անցկացնել ու երբ տարածքում խաչքար է տեղադրվել:

Ինչպես է պատահել, որ տարիներ շարունակ եկեղեցուն տուգանող նախարարությունը հիմա հայտնում է՝ թե համալիրի տարածքը լիովին տնօրինում է Մայր Աթոռը, Շիրակի թեմում դեռ չեն կարողանում հասկանալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: