Հայերեն   English   Русский  

​«Հուսով եմ՝ վաղվանից կսկսենք մաքուր էջից և չենք մրոտի այդ էջերը». Ա. Զեյնալյանը քվեարկեց


  
դիտումներ: 244

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը քվեարկել է:

«Քվեարկելու եմ արդյունավետ և արդար կառավարման օգտին՝ հանուն Երևանի հավերժության»,- մինչ քվեարկությունը լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի վերջին օրն ասել էր՝ «եկեք ներենք անձնական բնույթի բոլոր վիրավորանքները»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք քաղաքապետի թեկնածուն կարծում է՝ վաղվանից ամեն ինչ մաքուր էջից կսկսվի, Արտակ Զեյնալյանը նշեց, որ ինքն ընդհանրապես կողմնակից է էջը չմրոտել առհասարակ, «Վաղվանից հույս ունենանք, որ կսկսենք մաքուր էջից և չենք մրոտի այդ էջերը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: