Հայերեն   English   Русский  

Հանդբոլի աշխարհի առաջնությունում.3-րդ տուր


  
դիտումներ: 671

Հանդբոլի աշխարհի 24-րդ առաջնության խմբային մրցաշարերի 3-րդ տուրում հաջողությունն ուղեկից էր Քաթարի, Մակեդոնիայի և Խորվաթիայի հավաքականներին, որոնք հաղթանակներ գրանցեցին իրենց օգտին:

Հավասար պայքարում ընթացավ և ոչ-ոքի ավարտվեց Ավստրիա-Թունիս հանդիպումը: Մեծ անակնկալ է տանտերերի՝ Քաթարի, հավաքականի փայլուն մեկնարկը:
A խմբում առաջատարներն են Իսպանիայի (6 միավոր) և Քաթարի (6) հավաքականները, ապա հաջորդում են Սլովենիայի (4), Բրազիլիայի և Բելառուսի (2-ական) ներկայացուցիչները: Այս խմբում ընդգրկված Չիլիի հավաքականը դեռևս միավոր չի վաստակել:
B խմբի միանձնյա առաջատարն է Խորվաթիայի հավաքականը (6), ապա հետևում են՝ Մակեդոնիայի (4), Ավստրիայի (3), Բոսնիա և Հերցեգովինայի (2), Թունիսի (1) և Իրանի (0) թիմերը:

A խումբ

Բելառուս – Բրազիլիա՝ 29:34 (12:16)

Իսպանիա – Չիլի՝ 37:16 (14:7)

Սլովենիա – Քաթար՝ 29:31 (15:18)



B խումբ


Բոսնիա և Հերցեգովինա – Մակեդոնիա՝ 22:25 (11:13)

Խորվաթիա – Իրան՝ 41:22 (19:13)

Ավստրիա – Թունիս՝ 25:25 (14:15)





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: