Հայերեն   English   Русский  

Քլոե Քարդաշյանը փորձում է դստերը պաշտպանել ռասիստական հարձակումներից. Լուսանկարներ


  
դիտումներ: 1163

Ինչպես հայտնի է հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը բավական ակտիվ է սոցիալական ցանցերում, և այժմ իր էջերում շատ հաճախ դստեր` Թրուի լուսանկարներն է հրապարակում: Ապրիլի 12-ին լույս աշխարհ եկած փոքրիկ Թրուն հասցրել է ոչ միայն մոր բազմաթիվ երկրպագուների համակրանքին արժանանալ, այլ նաև որոշ մարդկանց հակակրանքին: Գրում է Spletnik.ru-ն:

Վերջին շրջանում փոքրիկի լուսանկարների ներքո սկսվել են բավական մեծ թվով տհաճ ռասիստական մեկնաբանություններ հայտնվել, ինչը ստիպել է Քլոեին հեռացնել երեխայի լուսանկարներին կից մեկնաբանությունները: Բացի այդ Քլոեն չի լռել և բավական բուռն է արձագանքել մեկնաբանություններին:

«Մարդիկ այնքան զզվելի են: Նման վարքագիծ դրսևորելով` նրանք միայն իրենք իրենց են վնասում: Ակնհայտ է, որ ցանկացած մարդու համար երեխային քննադատելը նորմալ չէ», - գրել է Քարդաշյանը սոցիալական ցանցերի իր էջերում:

Սակայն, իհարկե, Քլոեի հետևորդների թվում քիչ չեն նաև նրա երկրպագուները, որոնք աջակցություն են հայտնել հեռուստաաստղին, որոնք երախտիքի խոսքերի են արժանացել իրենց կուռքի կողմից: Իսկ օրեր առաջ Քարդաշյանը հասկացնել է տվել բոլորին, որ փորձում է ուշադրություն չդարձնել բացասական մեկնաբանություններին:

«Որոշ մարդիկ դժբախտ են, որ ես փորձում եմ լինել այնտեղ, որտեղ միայն խաղաղություն և սեր է իշխում: Այդ ամենը ես կարող եմ գտնել իմ դստեր` Թրուի մեջ: Ես պետք է արգելափակեմ այս տհաճ աղմուկը», - գրել է Քլոեն:

Բացի այդ Քլոեն հավելել է, որ «ատելությունը երբեք չի հաղթելու» իր կյանքում:

Хлое Кардашьян борется с расистскими комментариями под фотографиями дочери

Хлое Кардашьян с дочерью Тру

Чикаго, Тру и Сторми

Тру и Чикаго





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: