Հայերեն   English   Русский  

Բաքուն հայտնվել է ջրի տակ (տեսանյութ)


  
դիտումներ: 454

Սեպտեմբերի 23-ին հորդառատ անձրև և ամպրոպ է գրանցվել Ադրբեջանի հյուսիսային շրջաններում և մայրաքաղաք Բաքվում:

Ադրբեջանի էկոլոգիայի նախարարությունից նշել են, որ Բաքվում տեղումների քանակը կազմել է 21 մմ (ամսական նորմայի 122 %):

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, Օղուզում տեղումները կազմել է 31 մմ (ամսական նորմայի 42 %), Գաբալայում՝ 28 մմ (նորմայի 36 տոկոս), Շեքիում՝ 27 մմ (Նորմայի 41%), Օրդուբադում՝ 22 մմ (նորմայի 175 %), Մինգեչաուրում՝ 15 մմ (նորմայի 60 %): Ադրբեջանի շրջաններում անձրևներն ու կարկուտը շարունակվում են:

Հեղեղվել են մայրաքաղաք Բաքվի բազմաթիվ նկուղներ, թունելներ, ստորգետնյա անցումներ և մի քանի մետրոկայանի մուտքերը: Ադրբեջանական կայքը գրում է, որ մայրաքաղաքի իշխանություններն այդպես էլ լուծում չեն գտել այդ խնդրին, որը տարին մեկ կամ երկու անգամ գրանցում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: