Հայերեն   English   Русский  

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 5 դեպք


  
դիտումներ: 231

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 432 դեպք, որից 266-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 137 կենցաղային կանչ, 201 հրդեհ, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 64 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:

Գրանցվել է օձերի հայտնաբերման 8 դեպք:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 5 դեպք, որի հետևանքով տուժել է 6 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: