Հայերեն   English   Русский  

Մերկելը զղջում է սեփական սխալների համար. Die Welt


  
դիտումներ: 348

Die Welt պորտալի փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ափսոսանք է հայտնել երկրի հակահետախուզական ծառայության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենի հետ կապված իրավիճակի կապակցությամբ: Գրում է Gazeta.ru-ն:

Մերկելի խոսքերով` ինքը շատ կենտրոնացած է եղել ներքին գործերի նախարարության ներսում տեղի ունեցող իրադարձությունների վրա, այլ ոչ թե այն հանգամանքի վրա, թե ինչն է խանգարում մարդկանց:

Կանցլերը խոստովանել է, որ Մասենի շուրջ ստեղծված իրավիճակում ամեն ինչ չէ, որ ճիշտ է արվել: Չնայած այն հանգամանքին, որ նա գրեթե երկրի կառավարությանը ճգնաժամի առաջ կանգնեցրեց, քանի որ նրան պատրաստվում էին նշանակել ներքին գործերի նախարարության ստատ-քարտուղար, որն ավելի բարձր աշխատավարձ է ենթադրում:

«Ես շատ ցավում եմ, որ նման բան կարող էր տեղի ունենալ», - հայտարարել է Մերկելը:

Նշվում է, որ պաշտոնյային նշանակելու որոշումը փոխվել է: Մասենը կդառնա ներքին գործերի նախարարության եվրոպական և միջազգային հարցերով հատուկ հանձնակատար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի քաղաքացիները հպարտանում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: