Հայերեն   English   Русский  

Versace նորաձևության տունը վաճառվել է 2 մլրդ դոլարով


  
դիտումներ: 532

BBC հեռուստաընկերության փոխանցմամբ` իտալական Versace նորաձեւության տունը համաձայնության է եկել Michael Kors-ի հետ 2 միլիարդ դոլարով վաճառքի շուրջ: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես տեղեկացնում է Financial Times պարբերականը` հղում անելով իր աղբյուրներին, գործարքի պաշտոնական ստորագրումը պետք է տեղի ունենա երեքշաբթի օրը` սեպտեմբերի 25-ին:

Նշվում է, որ Versace նորաձևության տունը կվաճառվի Blackstone ամերիկյան մասնավոր բաժնետիրական ընկերության հետ միասին, որը 2014 թ. 20% բաժնետոմս էր ձեռք բերել:

Սակայն Michael Kors և Versace նորաձևության տների ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել տարածված տեղեկությունը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Michael Kors-ը Jimmy Choo ապրանքանիշի համար 1.2 միլիարդ դոլար կվճարի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: