Հայերեն   English   Русский  

Իտալիայում միգրացիոն կանոնները խստացվել են


  
դիտումներ: 493

Իտալիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինին ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել և հայտնել, որ կառավարությունը հավանություն է տվել միգրացիոն քաղաքականության խստացմանը: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` Իտալիայի նախարարների խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել առաջարկվող միջոցառումների փաթեթին:

Նա նաև հավելել է, որ այդ որոշումը թույլ կտա Իտալիան առավել անվտանգ դարձնել:

Սալվինին ընդգծել է, որ օրինագիծը թույլ է տալիս Իտալիայի քաղաքացիությունից զրկել այն օտարերկրացիներին, որոնք վտանգ են ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիան մտադիր է հրաժարվել ԵՄ-ի բյուջեին աջակցել` միգրանտների հետ կապված իրավիճակի պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: