Հայերեն   English   Русский  

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբիշները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը


  
դիտումներ: 324

Հունահռոմեական ոճի ըմբիշների համար մրցաշրջանի գլխավոր ստուգատեսը հանդիսանում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությունը:

Մեկնարկը կտրվի հոկտեմբերի 25-ին: Այդ մրցաշարին մեր երկրի հավաքականը գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ սկսել է նախապատրաստվել մայիս ամսին անցկացված Եվրոպայի առաջնությունից հետո: Ուսումնամարզական հավաքներ են անցկացվել Ծաղկաձորում, Ալուշտայում, Երևանում: Սեպտեմբերի 23-ին թիմը մեկնեց Ստայկի: Այնտեղ տղաները համատեղ մարզումներ են անցկացնում Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Էստոնիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի և Լատվիայի ներկայացուցիչների հետ: Այդ հավաքից հետո մարզիկները կվերադառնան և նախապատրաստությունը կշարունակեն մայրաքաղաքի Օլիմպավանում: Դրան կհաջորդի աշխարհի առաջնությունը:

Հավաքականի կազմը մարզչական խորհուրդը կհրապարակի բուդապեշտյան ստուգատեսի նախօրերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: