Դերասանուհի Պադմա Լաքշմին պատմել է բռնաբարության մասին
48-ամյա Լաքշմին խոստովանել է, որ ավելի քան 30 տարի առաջ իրեն բռնաբարել են և լավ է հասկանում, թե որքան դժվար է կանանց համար այդ մասին պատմել որևէ մեկին: Հոդվածը գրվել է ի աջակցություն այն կանանց, որոնց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զրպարտության մեջ է մեղադրել:
Թրամփը կասկածի տակ էր դրել երկու կանանց վկայությունները, որոնք մեղադրում են դատավոր Բրետ Քավանոյին 1980-ական թվականներին իրականացրած սեռական ոտնձգությունների մեջ` պայմանավորված դրանց վաղեմության ժամկետով:
«Ես հասկանում եմ, թե ինչու երկու կանայք չէին դիմել ոստիկանություն այսքան տարիներ շարունակ, ես նույնն եմ արել: Ես տեղյակ չեմ պահել այդ մասին ո՛չ մորս, ո՛չ բարեկամներիս և ո՛չ էլ ոստիկանությանը», - բացատրել է նա:
Լաքշմին, հղում անելով Թրամփի եզրահանգումներին, հավելել է, որ անցյալում կատարված հանցագործությունները դրանք ոչ պակաս ճշմարիտ կամ սարսափելի չեն դարձնում:
«Մենք շատ բան կկորցնենք, եթե ժամանակային սահմանափակումներ սահմանենք սեռական ոտնձգությունների հարցով վկայությունների համար», - հայտարարել է դերասանուհին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրետ Քավանոն, որը ավագ դպրոցում և համալսարանում ուսման տարիներին սեռական ոտնձգությունների և բռնաբարության մեջ է մեղադրվում, հայտարարել է, որ ինքը չէր կարող դա անել, քանի որ կույս է եղել և իր բոլոր ջանքերն ուղղված են եղել գիտելիքների ձեռքբերմանը: