Հայերեն   English   Русский  

Թրամփը հրաժարվել է Տրյուդոյի հետ հանդիպել


  
դիտումներ: 261

Fox News հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հրաժարվել է հանդիպել Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ համապատասխան հարցը լրագրողները Թրամփին ուղղել են մամուլի ասուլիսի շրջանակներում : Նախագահը հաստատել է, որ հրաժարվել է հանդիպումից:

«Այո, ես դա արել եմ: Քանի որ սակագները շատ բարձր են », - հայտարարել է Թրամփը:

Նա հավելել է, որ Տրյուդոն չի ցանկանում զիջումների գնալ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն «կառուցողական բանակցություններ» է վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: