Հայերեն   English   Русский  

Սահակաշվիլին կոչ է արել պետական դավաճանության համար դատել Պորոշենկոյին


  
դիտումներ: 447

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ շուտով Ուկրաինայի առաջնորդ Պյոտր Պորոշենկոն կարող է դատապարտվել պետական դավաճանության համար: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` Պորոշենկոյին կադատապարտեն կոռուպցիայի և Ուկրաինայում «միլարդավոր դոլարների» հափշտակության համար:

Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի նախագահը իր դիրքն օգտագործել է անձնական հարստացման համար:

Սահակաշվիլին նշել է, որ Պորոշենկոն «հուսախաբ արեց» Ուկրաինայի բոլոր բնակիչներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սահակաշվիլին խոսել է Միացյալ Նահանգներում Պորոշենկոյի նկատմամբ քրեական գործերի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: