Հայերեն   English   Русский  

Ստոլտենբերգը արձագանքել է Մակեդոնիայի վերանվանման հանրաքվեի արդյունքներին


  
դիտումներ: 331

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն արձագանքել է Մակեդոնիայի վերանվանման հանրաքվեի արդյունքներին: Գրում է Gazeta.ru-ն:

Մակեդոնիայի վերանվանման հանրաքվեի ընթացքում բնակչության ավելի քան 90%-ը քվեարկել է այդ որոշման օգտին, սակայն ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 35%-ը, իսկ երկրի օրենքների համաձայն նման արդյունքը բավարար չէ, որպեսզի քվեարկությունը պաշտոնապես ընդունվի:

Ստոլտենբերգը հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի դռները բաց են» Մակեդոնիայի համար, սակայն նախևառաջ ազգային ընթացակարգերը պետք է ավարտվեն:

«Ես ողջունում եմ հանրաքվեում «կողմի» համար քվեարկությունը: Կոչ եմ անում քաղաքական բոլոր առաջնորդներին և կուսակցություններին գործել կառուցողական և պատասխանատու կերպով, որպեսզի կարողանաք օգտագործել այս պատմական հնարավորությունը», - ասել է նա:

Ավելի վաղ Մակեդոնիայի վերանվանման հանրաքվեի արդյունքները մեկնաբանել էին Հունաստանի ԱԳՆ-ում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: