Հայերեն   English   Русский  

«Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնությունը դիմել է կուսակցություններին՝ հորդորելով պահանջել իշխանություններից նրան անհապաղ ազատ արձակել


  
դիտումներ: 486

«Արդարացում Շանթ Հարությունյանին» քաղաքացիական նախաձեռնությունը կոչով դիմել է մի քանի կուսակցությունների, որպեսզի վերջիններս ՀՀ իշխանություններից պահանջեն անհապաղ ազատ արձակել Շանթ Հարությունյանին:

Կոչն ուղղված է «Ազատ դեմոկրատներ», ԱԻՄ , «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Հանրապետություն», ՀՀՇ, Պահպանողական և «Սասնա Ծռեր» կուսակցություններին:

Կոչը ներկայացնում ենք ստորև.

«Մեծարգո պարոնայք.

Ձեր ծրագրային հիմնադրույթներն ու ձեր կողմից հռչակված սկզբունքները մեզ իրավունք են տալիս դիմելու ձեզ հետևյալ հորդորով.

ՀՀ իշխանություններից պահանջեք անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին և սկսել համապարփակ համաներում հայտարարելու իրավական գործընթաց: Մինչև հոկտեմբերի 6-ը իշխանությունների կողմից որոշակի պատասխան չստանալու դեպքում, միացեք Շանթ Հարությունյանի արդարացման և համապարփակ համաներման պահանջով հոկտեմբերի 7-ին ժամը 18:

00-ին Ազատության հրապարակից մեկնարկող բողոքի ցույցին:

Մենք վարչապետի հրաժարական չենք պահանջում: Մենք վարչապետի պաշտոն չենք պահանջում: Մենք պահանջում ենք, որ իշխանությունները հարգեն իրենց խոստումները, և ի վերջո նոր Հայաստանում գերակա դառնան մարդու և քաղաքացու իրավունքները:

Համոզված ենք, որ այսպես, ձեզ հետ միասին, հնարավորություն կտանք մեր իշխանություններին նյութականացնելու իրենց կողմից հռչակված սերն ու համերաշխությունը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: